Չարենցի ծննդյան օր

Սիրելի՛ սովորող, այսօր՝ մարտի 13-ին, Եղիշե Չարենցի ծննդյան օրն է։  Չարենցի ծննդյան օրվա կապակցությամբ ստեղծի՛ր ընտանեկան ռադիոնյութ կամ տեսանյութ:

Առաջարկում եմ շնորհավորական տեսանյութի կամ ռադիոնյութի տարբերակներ՝

1.Կարդում ենք Չարենց — Ընտրի՛ր Չարենցի ստեղծագործություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛ ընտանիքիդ անդամների հետ միասին: Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ:

2. Երգում ենք Չարենց- Ընտրի՛ր Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերից մեկը կամ մի քանիսը,  երգի՛ր ընտանիքիդ անդամների հետ միասին, տեսագրի՛ր կամ ձայնագրիր: Տեղադրի՛ր բլոգումդ:

3. Նկարում ենք Չարենց- Կարող ես նկարել Չարենցին քո պատկերացմամբ (PowerPoint ծրագրով, կամ թղթի վրա․ թղթային տարբերակդ լուսանկարի՛ր և տեղադրիր բլոգում)։

3.Կարող ես առաջարկել շնորհավորանքի քո տարբերակը։

Advertisement

Չարենցյան ֆլեշմոբի իրականացման վերջնաժամկետը` այսօր, ժամը՝ 20:00:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով