Ղազարոս Աղայան

Ղազարոս Ստեփանի Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4 ին՝ Բոլնիսի Խաչեն Թիֆլիսի գավառ։ Նա եղել է գրող, ուսուցիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ։ Ղազարոս Աղայանը մահացել է 1911 թվականի հուլիսի 3–ին, 71 տարեկանում։

Ճամփոդություն դեպի Արագածոտնի մարզի Տեղեր գյուղ

Մենք գնացել էինք Արագածոտնի մարզի Տեղեր գյուղ՝ Զատիկը նշելու։ Այնտեղ եկեղեցի կար։ Ճանապարհի տևողությունը Երևանից մինչև Տեղեր գյուղ՝ 45 րոպե էր։ Զատիկը նշեցինք շատ լավ, պարեցինք, երգեցինք, եկեղեցին նկարեցինք։ Իմ նկարը շատ սիրուն ստացվեց։ Նաև ձվակռիվ խաղացինք։

Եթե աշխարհը շուռ գար

Եթե աշխարհը շուռ գար, ամեն ինչ հակառակը կլիներ։ Մարդիկ կապիկների տեղը կապրեին, իսկ կապիկները՝ մարդկանց տեղը։ Մարդիկ միայն բանաններ կուտեին։ Գիշերն արև կլիներ, արթուն կմնայի, իսկ ցերեկը՝ կքնեի։ Մարդիկ գլխի վրա կքնեին և գլխի վրա կապրեին։ Երկիրը հակառակ ձևով կպտտվեր, բոլորը շրջված կմնային։

Ձվի մասին

Ձուն շատ օգտակար է ստամոքսի համար, օգնում է նաև ամրացնել իմունային համակարգը:

Որոշ գիտնականներ պնդում են, որ շաբաթվա ընթացքում 6 ձվի օգտագործումը զգալիորեն իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Ես կուզեի ստեղծել

Ես կուզեի ստեղծել արևային համակարգը ստուգող մի սարք։ Մի ռոբոտ սարք է, որը կարող է բոլոր մոլորակների մոտ գնալ և ուրիշ արևային համակարգ մտնել։ Ես նրանով շատ բաներ կարող եմ իմանալ մոլորակների մասին։ Ինձ շատ հետաքրքիր է իմանալ, թե ինչպես արևային համակարգ մտնել։ Այնտեղ ուրիշ մոլորակներ կան։ Ես գիտեմ, որ հին ժամանակներում Երկիր մոլորակն ունեցել է զույգ մոլորակ։ Նրա անունը Թեիա է։ Նրանք բախվել են իրար և առաջացել է լուսինը։

Ի՞նչ կլիներ…

Եթե հսկա լինեի, շենքերը կջարդեի։

Եթե մրջյունները մարդկանցից մեծ լինեին, նրանք մեր տեղը կլինեին։

Եթե տները ծառերից կախված լինեին, մարդիկ ծառերի վրա կապրեին։

Եթե ծաղիկները հողին կպած չլինեին, կթոռոմեին։

Եթե պաղպաղակները դաշտում աճեին, պաղպաղակի ցորեն կլիներ։